ԱՄՆ-ը և Ռուսաստանը, որպես աշխարհի խոշորագույն միջուկային տերություններ, պարտավոր են երկխոսել՝ հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։ «Մենք մոլորակի ամենամեծ միջուկային արսենալն ունեցող երկրներն ենք, ուստի երկխոսությունից հրաժարվելն անխոհեմություն կլիներ։ Մենք պետք է շփումներ պահպանենք Ռուսաստանի իշխանությունների հետ, նույնիսկ, եթե շատ հարցերում տարբեր կարծիքներ ունենք»,- ընդգծել է նա Մանիլայի գագաթնաժողովում։               
 

Աղոթարան

Աղոթարան
11.09.2015 | 00:01

Դասից առաջ


Արարիչ անճառելի և աղբյուր ճշմարիտ լույսի ու իմաստության, լուսավորիր իմ միտքը պայծառության նշույլով և մաքրիր իմ միջից անգիտության խավարը:
Դո՛ւ, որ մանուկ երեխաների լեզուների մեջ պարզախոսություն ես դնում, վարժիր իմ լեզուն և Քո շնորհների օրհնությամբ լցրու շրթունքներս, սրություն տուր ինձ իմանալու մեջ, ընդունակություն՝ պահելու, կորովամտություն՝ մեկնելու, դյուրընկալություն՝ ուսանելու, ինչպես նաև առատապես շնորհախոսելու:
Պատրաստիր ու հարդարիր մուտքն իմ այս կյանք, ուղղիր ընթացքս այս կյանքում ու ավարտին հասցրու կյանքն իմ դեպի Քրիստոս Հիսուս, դեպի Տեր։ Ամեն:

Դիտվել է՝ 2353

Մեկնաբանություններ